Արցախի նախագահը հանդիպել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի հետ

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 27-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ ներհայկական քաղաքական զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր: